Search
Close this search box.

Սերգեյ Բագրատյանը նախագիծը նվիրում է հայազգի բոլոր գիտնականներին

Այս նախագիծը սիրով և երախտագիտությամբ նվիրում եմ հայազգի բոլոր գիտնականներին

Նախագծով առաջարկում եմ չվաճառել կամ չմասնավորեցնել Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքը:
Նախագծի քննարկումը տեղի կունենա այսօր,ժ.14-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է մեր ժողովրդի ստեղծած, պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով, եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային ամրակցված գույքը բացառապես դրա հիմնադրման սկզբնական նպատակին եւ նշանակությանը համապատասխան օգտագործելու համար օրենսդրական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ: