Search
Close this search box.

Հայաստանում գործող բոլոր դատավորների քաղաքական կապերն ու ծագումնաբանությունը պետք է թափանցիկ լինի

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ գործընթացն, ըստ նրա, պետք է արտահայտվի հետևյալ կերպ.

«Հայաստանում գործող բոլոր դատավորներն, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվույթուն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», – հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ դատավորներ լինել, պետք է հրաժարական տան.
«Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամսվա այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքները»։