Search
Close this search box.

ՖՈՏՈ. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը քաղաքացիներին նույնպես կոչ է անում գնալ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող դատարան

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Դեմ եմ Հանրապետականին» ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությամբ, որում կոչ է արվում քաղաքացիներին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող բողոքի ակցիային.

«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»,-գրված է հայտարարության մեջ: