Search
Close this search box.

Գուրգեն Եղիազարյան. «Նիկոլ լավ էլ լցվում ես»

Այսօր Հայաստանը Սորոսի ջանքերով բաժանվում է արեւելամետների եւ արեւմտամետների, բոլոր խամաճիկներին ասեմ, որ պետք է լինել հայաստանամետ: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով:

Նրա խոսքով այդ պետությունները նոր դժբախտություններ կբերեն Հայաստանին. «Նիկոլը լրջագույն խնդիր ունի, որ «ժող ջանը» կողքը լինի: Այսօր արդեն «ժող ջան»-ին Gellup-ն է ապահովում: «Ժող ջանն» այսօր հիսուն տարվա կոստյումով է ու դատարկ ստամոքսով ի տարբերություն քեզ, ոնց տեսնում ենք լավ լցվում ես»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ակտիվ գործողություններն ուղիղ կապ ունեն ներկայիս իշխանությունների հետ. «ԼԳԲՏ-ն ՔՊ-ի ուղիղ աղբյուրների վրա նստած կազմակերպություն է՝ իր 54 ՀԿ-ներով: Նիկոլն ասում է նրանք մարդ չե՞ն, մա՛րդ են, պրիմատ չեն հաստատ, թող իրենց համար ապրեն, իրենց տանը նստած ինչով ուզում են թող զբաղվեն, բայց ԼԳԲՏ գովազդը նրանք Հայաստանում չեն անելու, երբ որ կանեն գլուխդ կգովաս»,-եզրափակեց Եղիազարյանը: