Search
Close this search box.

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն:

Բանն այն է, որ ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը՝ ռուս իրավապահներին արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում: Իսկ մինչ այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ-ում այս օրերին հարցաքննության են հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում ԴԱՀԿ-ում ծախսված գումարների ծագումնաբանության եւ նպատակների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում