Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է զինվորական հոսպիտալ՝ վերջին շրջանում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված զինծառայողներին տեսակցության։ Այցի մասին տեղեկությունները հրապարակել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է և շարունակի մարտական ծառայությունը։

Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է խոսնակը։