Search
Close this search box.

Սա նույնպես քոչարյանական քարոզչամեքենայի հերթական պրովոկացիոն սադրանքն է. Արտակ Գալստյան

Ստանում եմ բազմաթիվ նամակներ ֆեյսբուքյան օգտատերերից: Հիմնական հարցումների թեման Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատավարությունն է:

Հիմնական հնչող անհանգստությունը և կարծիքը հետևյալն է` Ռ. Քոչարյանի պաշտպանները ձգում են դատավարությունը, քանի որ վերջին անգամ նրա կալանքի ժամկետը երկարացվել էր երկու ամսով, որը լրանում է մայիսի 19-ին: Ըստ այդ տրամաբանության, եթե դատարանը մինչև մայիսի 19-ը որոշում չկայացնի Ռ.Քոչարյանի կալանքր վերաբերյալ, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
Հանգստացնեմ սիրելի ժողովրդիս:

Սա նույնպես քոչարյանական քարոզչամեքենայի հերթական պրովոկացիոն սադրանքն է, իսկ Ռ.Քոչարյանին կալանքից ազատելու նկարագրած սխեման ոչ օրենսդրության և ոչ էլ իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Միգուցե նրանց վիրտուալ աշխարհում դա կարող է իրականություն լինել, բայց ոչ երբեք իրական կյանքում, առավել ևս գործող օրենսդրության շրջանակներում:

Այսպես՝
Քրեական Դատավարության Օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝
3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է՝
6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

Ռ. Քոչարյանի դեպքում դատախազը նրա վերաբերյալ քրեական գործը ուղարկել է դատարան և այն ընդունվել է վարույթ: Ըստ այդմ նրա կալանքի տակ պահելու երկամսյա ժամկետը կասեցվել է, իսկ դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են նրա խափանման միջոցի հարցի քննարկումը ձգել թեկուզ 10 տարի, միևնույնն է, այդ հիմքով նա կալանքից ազատվել չի կարող:

Այնպես որ ժողովուրդ ջան հանգիստ եղեք և մի տրվեք սադրանքների:

Արտակ Գալստյան