Search
Close this search box.

Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահները կմասնակցեն Քոչարյանի դատին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արցախի գործող և նախկին նախագահները գալու են դատարան, սակայն պարզ չէ՝ երբ:

«Դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ: Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ալումյանը:
Նշենք, որ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը, նիստի ժամանակ ասել էր, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան՝ իր կամարտահայտությունը վերահաստատելու:

Հավելենք նաև, որ պաշտպանները խոստացել էին մինչև այսօրվա դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան: