Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Մի օր գալու եք, փլատակների տակից գյուղի բնակիչների դիերը հանեք». ողջաբերդցիները փակել են ճանապարհը

Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, գյուղի բնակիչները նշել են, որ իրենց գյուղը սողանքային գոտում է և իրենք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը որոշ բնակիչնցեր ստացել են:

«Սովետի տարիներից ասում են՝ խնդիրը լուծվելու է, իսկ մեր խնդիրը, առաջին հերթին, բխում է մեր՝ բնակիչների անվտանգությունից։ Ամեն Աստծու օր գիշերը քնելուց չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ չէ, թե՞ փրկարարները կգան, մեր դիերը փլատակներից կհանեն։ Շատ բնակիչներ փոխհատուցում ստացան, իսկ ովքեր էլ, որ մնացել են գյուղում, սպասում ենք, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն և փոխհատուցումը կլինի համարժեք, և մենք կրպծնենք այս գլխացավանքից»,-ասել են ակցիայի մասնակիցները:

Ավելի ուշ ժամանել է Կոտայքի փոխմարզպետը, և գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության Աբովյանի պետի հորդորներին, բացել են ճանապարհը:

Պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել, որ մինչև հուլիսի 21-ը ոչ մի գործողություններ գյուղացիները չեն անի, և այդ օրը նույն վայրում հանդիպելու են ու պարզեն, թե կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն ինչ գործողություններ են կատարել: