Search
Close this search box.

Նրանք ակնհայտորեն միտում ունեն այս դատավարությունը վերածել կրկեսի. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկեղծ չեմ կարծում, որ իրավական գործընթացներում կարելի է ներդնել անձնական վրեժխնդրության վարկածը… Մի բան հստակ է ու հանրամատչելի… երկրի իրավիճակից անտեղյակ նախագահ չի լինում… զորամիավորումների տեղաշարժից չիրազեկված գերագույն գլխավոր հրամանատար չի լինում… եթե նման պարզունակ մոտիվացիայայով են քոչարյանի փաստաբանները կառուցել նրա պաշտպանությունը, ուրեմն նրանք ակնհայտորեն միտում ունեն այս դատավարությունը վերածել կրկեսի…
Հ.Գ. Էդ որ ռուսահպատակ նախկին պաշտպանության նախարար միքայել հարությունյանը այդքան հզոր ու սկզբունքային գեներալ է, ինչու է արդարադատությունից ”թռած ման գալիս”: Թե Հայաստանն ու Արցախն այլևս իր Հայրենիքը չէ… Բա իրեն հարգող գեներալը կվախենա իր Հայրենիքից ու երկրի գերագույն գլխավոր հրամանատարին մենակ կթողնի…
Հ.Գ. Չէ որ զոհվել են անմեղ մարդիկ` ոչ թե այն բանի համար, որ չէին ուզում ապրել, այլ պայքարում էին արդարության համար, իսկ նրանց սպանողներն ու հրաման տվողները պետք է անպայմանորեն ճաշակեն քրեական արդարադատության դառնությունը…
Հ.Գ. Կյանքը ցույց տվեց, որ քաղաքական միապետից սովորական քրեական հանցագործ դառնալը մեկ քայլ է… իսկ արդարության համար նահատակված տղաները դեռ երկար են ապրելու, քանզի նրանց ոչ ոք չի մոռացել, նրանց հիշում են և նրանց սպանողները պատժվելու են … Սա բնավ էլ անձնական վրեժխնդրություն չէ. սա մի գործընթաց է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ մի քրեորեն հետապնդելի արարք կատարած անձ չի կարող խուսափել արդարադատությունից և մնալ անպատիժ… թեկուզև նա լինի միլիարդատեր…