Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցում բազմաբնակարանային շենքերի բնակիչները փակել են ճանապարհը

Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն նրանք իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ է, որ վրաերթերը նշված հատվածում չեն պակասում, գրում է Shamshyan com֊ը:

«Բազմաթիվ անգամ դիմել ենք. Է՛լ գրավոր, է՛լ բանավոր, է՛լ նշված վայրում հանդիպման ժամանակ, ու վերջին հանդիպումներից մեկի ժամանակ խոստացան, որ լուսակիրը դրվելու է, բայց այդ խոսքերը դարձան ոչ իրականություն: Մենք շատ բան չենք ուզում՝ լուսակիր: Եվ այդ լուսակիրի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հիմա ի՞նչ, մարդու կյանքն է թանկ, թե՞ լուսակիրը»: Այս պահին բնակիչների հետ բանակցություններ են վարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանը և Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանը, սակայն բնակիչներն ասում են, որ էլ հավատ չկա, մինչև իրեց խոստացված լուսակիները չդնեն, խնդիրը չի լուծվի: Երթևեկությունը նշված վայրում այս պահին դադարեցված է: