Search
Close this search box.

Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ շնչահեղձություն է սկսվել

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում վատացել է վերջինի շնչառությունը և նրա մոտ շնչահեղձություն է սկսվել և բժիշկները ստիպված եղան շնչառական սարք միացնել: Նրա պաշտպանները նշել են, որ դատարանին բանավոր միջնորդություն են ներկայացրել՝ հետաձգելու դատական նիստը, մինչդեռ դատարանն ընդամենը 15 րոպեով է նիստը հետաձգել:

Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, մեղավոր չի ճանաչում. «Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»:

Նազիկ Ամիրյանը ևս չընդունեց մեղադրանքը և ասաց. «Մտածածին է»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը: