Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Embraer 190 ուղևորափոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Մյանմայի Մանդալայ քաղաքում Embraer 190 ուղևորափոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մանդալայի միջազգային օդանավակայանում:

Այս մասին հայտնում է The Straits Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ առավոտյան ժամը 9:00-ին (Երևանի ժամանակով 6:30-ին): Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը օդանավի շասսիի (գետնի վրա շարժվելու օդանավի հարմարանք) մեխանիզմի խաթարումն է:

Ըստ Մյանմայի քաղավիացիայի վարչության՝ ինքնաթիռի կապիտանը մի քանի անգամ փորձել է բացել օդանավի առջևի շասսին, նախ` համակարգչային համակարգով, ապա՝ ձեռքով: Ինչից հետո ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել:

Ավիաընկերությունը տեղի ունեցածը որակել է «տեխնիկական խնդիր»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռի չվերթի 89 ուղևորներից ոչ ոք չի տուժել: