Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում 35-ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարուժան Սարիբեկյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2032 Լ համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձոր քաղաքի բնակիչ, 76-ամյա Վրեժ Խարատրյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, փորձել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժի

Կայքի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում է Երևան-Վանաձոր երթուղին: