Search
Close this search box.

Վարչապետը ամփոփում է հակահեղափոխական «հեծանվային օրը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց սաղավարտի հեծանիվ չքշել. «Էսօր առավոտ նույն սխալն էի թույլ տվել, ինչ՝ նախորդ անգամ. մոռացել էի սաղավարտ դնել, ինչը շատ վատ է և ես բոլոր հեծանվորդներին խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ առանց սաղավարտի հեծանիվ չվարել»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է նա:

Նշենք, որ նա հեծանիվով շրջում է Երևանի փողոցներով և ողջունում քաղաքացիներին: Նա կառավարական մասնաշենքից վերադառնում է տուն:

Արդեն տեղեկացրել էինք, որ առավոտյան նա աշխատանքի էր գնացել «հակահեղափոխական» հեծանիվով: