Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազիզյանների» ավարտը. Հայկ Մարությանն անակնկալ այցելել է նկարահանման հրապարակ

Երեկ կայացել են «Ազիզյանները» սիթքոմի 6–րդ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մինչև քաղաքապետ դառնալը խաղում էր սիթքոմում և մարմնավորում էր գլխավոր հերոսին` Գառնիկին, անակնկալ է մատուցել ստեղծագործական կազմին և որպես հյուր այցելել նկարահանման հրապարակ։

Դերասանները լուսանկարներ են հրապարակել Հայկի հետ` նշելով, որ կարոտել էին նրան։

Ինստագրամի իր էջում գլխավոր հերոսուհու` Ռուզանի դերակատար Անի Լուպեն հրապարակել է նաև տեսանյութ վերջին կադրի նկարահանումներից։