Search
Close this search box.

Հերիք է աջ ու ձախ սպառնաս, աննպատակ գոռգոռաս. Շարմազանովը` Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել: Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում: Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր:

Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը: Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին: Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ` Արցախում: Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման:

Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն:

Հ.Գ. Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ:

Հ.Հ.Գ. Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած,
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:

Ջիվանի»: