Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյեց ինձ, չդիմացա, ձեռքիս տակ ընկած «շլանգով» հարվածներ հասցրեցի. 30-ամյա կնոջը սպանության մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը դեպքի մասին մանրամասներ է պատմել

Shamshyan.com կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ դաշտում ծեծելով 30-ամյա կնոջը սպանած 26-ամյա երիտասարդը պատմում է, թե ինչպես է ծեծել իրեն հայհոյած կնոջը, ապա, տեսնելով, որ նա չի արձագանքում իր կանչին, տեղափոխել է ջրի մոտ, հետո մեքենայով հասցրել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել գիշերը՝ Արարատի մարզում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը՝ նրան հարվածներ հասցնելով ռետինե խողովակով, բանալիով: