Search
Close this search box.

Դեռահասը բռնաբարել է 9-ամյա տղային

Դեռահասը, անտառում սպորտային պարապմունքների ժամանակ բռնաբարել է երկրորդ դասարանի աշակերտին:

Ինչպես հայտնել են  REN TV- ում, 9-ամյա տղային Մոսկվայի հիվանդանոց են ընդունել սեռական բնույթի բռնության նշաններով: Երեխայի մոր խոսքերով, մայիսի 6-ին դպրոցականը եղել է սպորտային կողմնորոշման դասընթացին:

Երեխան ասում է, որ իր ծանոթի հետ գնացել է անտառի խորքը, դեռահասը հրել է տղային, նա ընկել է գետնին: Դրանից հետո դեռահասը հանել է դպրոցականի շալվարը և բռնաբարել տղային: