Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձնափլվածք հետևանքով ողջ են մնացել միայն երկու աղջիկներ. կան զոհեր

Քննիչները  պարզում են Ալթայի լեռների Հարավային Չույսկ լեռնաշղթայում  ձնափլվածքի տակ հայտնված յոթ զբոսաշրջիկների մահվան հանգամանքները:

«Նախաքննության շրջանակներում կպարզվի միջադեպի պատճառը, խախտվե՞լ են արդյոք անվտանգության կանոնները վերելքի ժամանակ, ո՞վ էր վերելքի կազմակերպիչը», — հաղորդել է տեղական քննչական կոմիտեի քննչական վարչության մամլո ծառայությունում  ՏԱՍՍ-ի ներկայացուցիչը:

Մայիսի 6-ին Նովոսիբիրսկի շրջանի 9 զբոսաշրջիկների խումբը հայտնվել է  ձնափլվածքի տակ Հարավային Չույսկի լեռնաշղթայում: Յոթ մարդ զոհվել է, այդ թվում `խմբի ղեկավարը՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի տուրիստական ակումբի ղեկավար Նիկոլայ Սիմոնովը:

Ողջ են մնացել երկու աղջիկ: Նրանք կարողացել են հասնել Կոշ-Ագաչ գյուղ  և դեպքի մասին լուր տալ միայն այսօր. սարերում կապ չկար: Այժմ նրանց հետ աշխատում են ՆԳՆ աշխատակիցները և հոգեբանները:

Դեպքի վայր է ուղևորվել արտակարգ իրավիճակների նախարարության 30 փրկարարների և վեց կինոլոգների խումբը: Կրասնոյարսկից և Ալթայի Հանրապետությունից ևս փրկարարների և կինոլոգների խմբեր են պատրաստվում մեկնել դեպքի վայր:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի սպորտային տուրիզմի ֆեդերացիայի Նովոսիբիրսկի մասնաճյուղում տեղեկացրել են, որ մահացած և տուժած զբոսաշրջիկները փորձառու, համագործակցող խումբ են եղել և գիտեին ձնափլվածքի վտանգի մասին: Արշավի երթուղին պաշտոնապես համաձայնեցված էր: