Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չէ». Նիկոլ Փաշինյան

«Ինչո՞ւ ստուգումներ չեն կատարվում ԱԱԾ-ում, վերահսկողություն իրականացվո՞ւմ է արդյոք ԱԱԾ-ում»,- դիմելով վարչապետին՝ հարցրին լրագրողները. «Երբ պետք լինի, կստուգեն, ՊՎԾ-ն կստուգի: ՊՎԾ-ն Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը ես չդեմ: Լյուդովիկոսի ժամանակներն անցել են, երբ ասում են՝ պետությունը ես եմ: Կարևոր տեղեկություն հայտնեմ ձեզ. ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել: Այո, նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասաց Փաշինյանը: