Search
Close this search box.

Օդաչուն օգնություն է խնդրել. կործանված օդանավի օդաչուի ու դիսպետչերի խոսակցության մանրամասները

РЕН ТВ-ն հրապարակել է Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում կիրակի օրը կործանված օդանավի օդաչուի ու դիսպետչերի խոսակցությունը։ Ըստ այդմ, այն բանից հետո, երբ ինքնաթիռը կայծակնահար է եղել, օդաչու Դենիս Եվդոկիմովը գնահատել է վնասվածքը որպես լուրջ, սակայն ոչ ծայրահեղ։ Անձնակազմը փոխանցել է դիսպետչերական կենտրոնին Pan-Pan ազդանշանը, ինչը նշանակում է, որ ավիալայներին վտանգ է սպառնում, սակայն անհապաղ օգնության կարիք չկա։ Օդանավի հրամանատարը խնդրել է հետադարձ վայրէջք, քանի որ ռադիոկապը կտրված է ու ինքնաթիռը կայծակնահարության պատճառով այրվում է։ Դիսպետչերը փոխանցել է ազդակը, որից հետո օդաչուն ասել է, որ առաջին անգամից չի կարողանում վայրէջք կատարել։ Դիսպետչերը հարցրել է, թե անձնակազմին որեւէ օգնություն պետք է։ «Ոչ, առայժմ ամեն բան նորմալ է, ըստ ընդունվածի»,- ասել է օդաչուն, հավելելով, որ կան խնդիրներ կապի ու ինքնաթիռի ավտոմատ կառավարման համակարգերի հետ կապված։ Ապա, արդեն անձնակազմը կրկին փորձել է վայրէջք կատարել։ Օդաչուն չի կարողացել անմիջապես հաստատել, որ պատրաստ է վայրէջքի։ Դիսպետչերն էլ դժգոհել է, որ վատ է լսում օդաչուին։ Որոշ կորեկցիայից հետո արդեն ըստ սարքավորումների է փորձել անձնակազմը վայրէջք իրականացնել։ Շերեմետեւոյի շրջանի դիսպետչերը օդանավը հանձնել է աշտարակի իր գործընկերներին։ Օդաչուն օգնություն է խնդրել։ Աշտարակից պատասխանել են, որ շարունակի վայրէջքի փորձը։ Դիսպետչերը հայտնել է քամու արագությունն ու թույլատրել վայրէջքը։ Ապա կարգադրել է վթարային ծառայություններին դուրս գալ թռիչքուղի։ Այդտեղ էլ բանակցությունները ընդհատվում են։