Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

Այսպիսի որոշում քիչ առաջ կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ՝ մերժելով Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը:

Սույն բողոքի քննությունը դատախազի միջնորդությամբ քննվում էր դռնփակ, որոշման հրապարակումը, սակայն, տեղի է ունեցել դռնբաց, այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները: