Search
Close this search box.

Արամ Մանուկյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալից շատ աշխատավարձ է ստանալու

Երևանի քաղաքապետարանում քննարկում են աշխատավարձերը բարձրարցնելու հարցը, ինչի արդյունքում քաղաքապետի աշխատավարձը բարձրանալու է երկու անգամ, իսկ մյուսների՝ մոտ 30 տոկոսով:

Առաջին լրատվականում քննարկման ժամանակ Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց՝ եթե որոշումը կայացվի, Երևանում տասնյակ պաշտոններ ստանալու են ավելի մեծ աշխատավարձ, քան՝ Հայաստանում մի շարք առաջնային պաշտոններ:

Մասնավորապես ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը 100 հազար դրամով պակաս աշխատավարձ է ստանալու Երևանի թաղապետերի տեղակալներից: Թաղապետերի տեղակալները մարզպետներից մեծ աշխատավարձ են ստանալու: Սա այն դեպքում, որ կա 21 փոխթաղապետ ու 10 մարզպետ:

Խաժակյանի խոսքերով, կարևոր է հասկանալ, որ Երևանը կառավարությունից սուբսիդավորվող համայնք, այսինքն՝ մեծ միջոցներ են ստացվում հենց կառավարությունից:

Նշենք, որ Երևանի փոխթաղապատերեց է օրինակ նախկին ակտիվիստ Արամ Մանուկյանը, ով օրեր առաջ հայտնի հայտարարություններ էր արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հասցեին: