Այսօր Սահմանադրական դատարանում գրավոր կարգով քննվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Սահմանադրական դատարանը բավարարել է դիմումը:
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո խոսել է լրագրողների հետ՝ այդ իրավիճակն անվանելով աննախադեպ: