Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունից. մահացածները երիտասարդ ամուսիններ էին

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մայիսի 5-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունի հետևանքով մահացածների ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  պարզվել է՝ մահացածներն են՝ Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Սարգսյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կարինե Գինոսյանը։

Հիշեցնենք,  մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել և առաջացել էր ուժեղ պայթյուն: