Search
Close this search box.

«Կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին». Փաշինյանը նշել է նաեւ ասուլիսի ժամը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:

Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետեւել ժամը 10.30-ից»,-նշել է նա: