Search
Close this search box.

Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք». Արամ Սարգսյան

Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երեւան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։ Այսինքն՝ մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք, քանի որ մեր ինչպիսին լինելը ՀՀ-ում կախված է Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքից:

Ռուսները աշխարհի կեսի հետ թշնամի են, հիմա ի՞նչ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի քիչ էլ իրենք մեր սահմանը փակե՞ն… Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է, բա ասում էիք՝ 21-րդ դարը եկել է Հայաստան»: