Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մարությանը շատ է գոռոզացել. Նա կա՛մ չի շփվում աշխատակիցների հետ, կա՛մ շփումը վերածվում է «լեզվակռվի»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:

Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետևի պաշտոնանկությունը:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, և այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: