Search
Close this search box.

Ո՞ր մթերքներն են վնասում կանացի գեղեցկությանը

Ռուս մոդել եւ մարզուհի Վալերիա Բարչենկոն ներկայացրել է այն մթերքները, որոնք վնասում են կնոջ բարեկազմությանը, թարմությանը եւ գեղեցկությանը։
Այսպես, վնասակար մթերքների շարքում մոդել մարզուհին ներառել է սեղանի ուտելի աղը։
Ըստ Բարչենկոյի, առավոտյան աչքերի տակ ձեւավորվող պարկերը եւ քաշի ավելացումը հիմնականում լինում է աղի օգտագործման հետեւանքով։
Միաժամանակ նաեւ այսպես ասած «մթերքների սեւ ցուցակում» հայտնվել են չիփսերը, մայոնեզը, գազավորված ըմպելիքները, արագ սնունդը եւ արագ պատրաստման կիսաֆաբրիկատները։ Այս մթերքները բացի աղից, պարունակում են տրանս-ճարպեր, գունաներկեր եւ այլ սննդային հավելումներ եւ ունեն բարձր կալորինականություն։
Արդեն 45-ն անց կանաց Վալերիա Բարչենկոն խորհուրդ է տվել հրաժարվել կարտոֆիլի, գազարի ու բարձր կալորիականություն ունեցող բանջարեղենների մշտական օգտագործումից, ինչպես նաեւ նվազեցնել սուրճի ու ալկոհոլի օգտագործումը։