Search
Close this search box.

Սանասարյան Դավիթին փոխարինած պաշտոնյան հրաժարվեց հանրայնացնել իր հայրիկի անունը

Լրագրողներն այսօր ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից հետաքրրքվեցին՝ որտեղի՞ց իր կնոջը 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար:

«Ես ամուսնացել եմ ավելի վաղ, քան որևէ պետական պաշտոն եմ ստանձնել, և կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ։ Կուզեի շեշտել, որ առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները հայտարարագրել եմ»,- ասաց ՊՎԾ պաշտոնյան։

Քյարամյանը միաժամանակ հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք իր կինը որևէ պաշտոնյայի դու՞ստր է, որ նման կարողության է տիրապետում։ Նա նշեց, որ չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը։

Դիտարկմանը, որ որոշ լուրերի համաձայն՝ իր հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է, Արգիշտի Քյարամյանը հիշեցրեց՝ հոգևորականը հայտարարել է, որ իրենք ազգականներ են։

«Չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած որ կարող եմ հեշտությամբ հերքել։ Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ունի անօտարելի իրավունքներ։ Որպեսզի ճիշտ ընկալված լինեմ, ես հերքում եմ այդ լուրերը, բայց բարեկամ լինելը չեմ հերքում։ Ընտանեկան որևէ հարցի այլևս չեմ պատասխանելու, խնդրում եմ սա դիտել ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կարևորության տեսանկյունից»,- ասաց Արգիշտի Քյարևամյանը՝ միաժամանակ հրաժարվելով հանրայնացնել իր հոր անուն-ազգանունը։

Վերջում պետական պաշտոնյան տեղեկացրեց, որ ջրային ոլորտի ստուգումները շարունակվում են, երկու քրեական գործ կա հարուցված։ Օրերս կամփոփվեն նաև Երևանի պետական բժշկական համալսարանում ստուգումների արդյունքները, ավարտական փուլում են նաև ուսումնասիրությունները ՔԿՀ-ներում։