Search
Close this search box.

«Մնում է ինտերնետում դնել՝ անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցում պաշտոնյային, ո՞վ է լավ կրակում, ո՞վ՝ վատ». Նիկոլ Փաշինյան

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցների, ինչպես նաև արարողակարգային ծախսերի գնումները: «Մենք կարծում ենք՝ սա կվնասի պետական անվտանգությանն ու այս անձանց անվտանգությանը»,- հայտարարեց Արդարադատության նախարարը: «Այսինքն, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, գրել՝ ինչ զենքով են զինված անվտանգության ծառայողները, քանիսն են ուղեկցում, նրանցից ով է լավ կրակում, ով՝ վատ ու կից խորհրդատվություն՝ ոնց ա ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պաշտոնյայի նկատմամբ… Թափանցիկության ճանապարհով ենք գնում, բայց եթե այսպիսի անհրաժեշտություն զգանք, ինքներս նախաձեռնություն կիրականացնենք»,- կատակեց Ն. Փաշինյանը: