Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 47-ամյա Ալեքսանդր Մանուկյանի վարած Toyota Corolla մակնիշի 02 AԼ 022 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Սայադ Հակոբյանի վարած КамАЗ 5511 մակնիշի 43 ՕՏ 385 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել այգեգործական ընկերություններից մեկի երկաթե ցանկապատին ու փշալարերին։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նրանց տեղափոխել է նշված կենտրոն։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում՝ հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ ուղևորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել: