Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչ վիճակում է կալանավորված փոխնախարարը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իշխանական և իշխանամերձ շրջանակները կատաղի պայքար են մղում Դավիթ Սանասարյանի իրավունքների պաշտպանության համար, 3 հազար դոլար կաշառքի համար կալանավորված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի իրավունքները ոչ ոք չի պաշտպանում, թեև նա երեք մանկահասակ երեխա ունի և նախկինում արատավորված չի եղել։ Նրան՝ առանց դատարանի վճռին սպասելու, վարչապետը շուտափույթ ազատեց աշխատանքից, և նա գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, մեզ ասացին՝ ծանր հոգեբանական վիճակում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: