Search
Close this search box.

«Ժողովուրդ». Համառ լռություն է Տիգրան Սարգսյանի տարիների չարաշահումների շուրջ. այն ժամանակ սկանդալների պակաս չկար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝ միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար:

Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝ պարզապես վատնել էին պետական միջոցները:

Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաեւ այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որեւէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում:

Ավելին՝ երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երեւանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում