Search
Close this search box.

Ինչպես են վարչապետի օգնականն ու «Իմ Քայլ»-ի պատգամավորը կրկին հնդկական երաժշտության տակ պարում. Տեսանյութ

Այս անգամ համացանցում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի և «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հնդկական պարը: Սարգսյան եղբայրները միջոցառման ժամանակ «Իմ Քայլ»-ի մյուս անդամների հետ միասին ինքնամոռաց պարում են հնդիկ երաժիշտ Դալեր Մեհնդիի բանգրա-փոփ ժանրի սիրո երգի տակ:

Ի դեպ՝ տեսանյութն արդեն հասցրել է քննադատությունների արժանանալ մի շարք օգտատերերի կողմից, շատերն այս ամենն առավել շատ աղանդի են նմանեցնում, ոմանք էլ պնդում են, որ հայկական երաժշտության ներքո առավել հաճելի կլիներ տեսնել նրանց՝ նույն եռանդով պարելիս: