Search
Close this search box.

«Չէի ցանկանա ունենալ նման պաշտպան». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ինեսսա Պետրոսյանի գրառմանը, գրել է․ «Բոլորովին չեմ ճանաչում այս պաշտպանին, բայց, անկեղծ ասեմ՝ չէի ցանկանա ունենալ նման պաշտպան, որը երկրի ղեկավարին է մեղադրում և նրանից է ակնկալում արդարադատություն… «Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով»… Կներեք էլի՝ փաստաբանին, իրավաբանին մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում…»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը գրել էր. «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որևէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կսրծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել»։