Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայոց ձորում տեսախցիկը կրկին ընձառյուծ է ֆիքսել

WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակում կրկին տեսախցիկները ընձառյուծ են ֆիքսել։ Այս տեղեկությունն ու տեսանյութը հրապարակվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ այս տարի արդեն մի քանի անգամ տեսախցիկները ընձառյուծ են ֆիքսել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որոնք համարվում են ընձառյուծի ապրելավայրերը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև՝ նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Կենդանիներին շարժը վերահսկվում է ֆոտոթակարդների և տեսախցիկների միջոցով։