Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen մակնիշի 35 AF 643 համարանիշի և Աբովան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 35 ՏF 489 համարանիշի ավտոմեքենաները:

Shasmhyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Ope-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած, իսկ Volkswagen-ինը ՝ սթափ և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: