Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 25-ամյա խոհարարը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին

Այսօր՝ ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդիկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի 36 CԼ 932 համարանիշի ավտոեմքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Կայքի  տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «12 կտոր» պիցցերիայում՝ որպես խոհարար։ Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։