Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական խոշոր հրդեհը. Փարիզում այրվում է Վերսալը

Հերթական խոշոր հրդեհն է բռնկվել Փարիզում։ Այրվում է Վերսալը՝ ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրը։ Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:

РИА Новости-ն հայտնում է, որ պարզվում է՝ կրակը սկսվել է մոտակայքի մեքենաների խանութից, որին շատ մոտ է գտնվում պալատը: «Վերսալի Պարկ դե Կլանյե փողոցում խոշոր հրդեհի բռնկման հետեւանքով տարածքում աշխատում են արտակարգ ծառայությունները: Հորդորում ենք խուսափել նշված տարածքում երթեւեկելուց»,-ասված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ, հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Նշված տարածքում է գտնվում 1666-ից 1789 թվականներին որպես ֆրանսիացի թագավորների նստավայր ծառայած Վերսալի պալատը: