Search
Close this search box.

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իրեն պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով (ֆոտո)

Սմբատ Խանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից Հ.Գ. Կից ներկայացնում եմ գրածիս ապացույցը։ Tigran Avinyan Սուրեն Պապիկյան»: