Search
Close this search box.

Պատգամավորը «լիֆտի» այն մարդու մասին, ով պարգևատրել է իր զինվորներին հայերի սպանության համար

Ես ի վերջո չեմ կարողանում ըմբռնել Ալիևի «կառուցողական կերպարը» և «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը։
1. Իլհամ Ալիևը և իր հանցավոր վարչակազմը տասնյակ տարիներ քարոզում է՝ տոտալ ատելություն դեպի հայեր։ Ալիևն այն «կառուցողական» մարդն է, ով գեթ մի վայրկյան չի դադարում սպառնալ մեզ պատերազմով և փաստացի կառուցել է Ադրբեջանում մի պետական տեսլական, որը իսպառ հերքում է հայերի ֆիզիկական գոյության իրավունքը։
Ալիևը այն «ադեկվատ» մարդն է, ով պետական մակարդակով հրահանգել է գողանալ և սեփականաշնորհել հայերի, թալիշների, լեզգիների, քրդերի, եզդիների, թաթարների, վրացիների և այլ բնիկ ազգերի պատմությունն ու մշակույթը և այդ ազգերի մշակութային հարստությունը վերագրել է իր ցեղակիցներին։
Ալիևն այն «լիֆտի» մարդն է, ով պարգևատրել է իր զինվորներին հայերի սպանության համար (Սաֆարովից սկսված և ավարտված ապրիլյան պատերազմի ժամանակ հայ տատիկ պապաիկներին սպանող ասքերներին)
Ալիևը բռնապետ է, ով իր երկրում իշխանությունը ընդունել է իր հայրիկից և հանձնելու է իր որդուն, փաստացի նա այն «ժամանակակից» լիդերն է, ով ընդունել է և փոխանցելու է իր իշխանությունը բացառապես սեռական եղանակով։
2. Բացատրեք ինձ միայն մի բան, ինչպե՞ս կամ ի՞նչ մեթոդաբանությամբ ՄԵՆՔ պետք է պատրաստվենք՝ խաղաղությանը ադրբեջանցիների հետ։
Դա ի՞նչ է և ինչպես է իրականանալու։
Կրկնեմ ևս մեկ անգամ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են խաղաղասեր համբույրների ադրբեջանցիների հետ՝ լիարժեք խաղաղություն ադրբեջանցիների հետ չի կարող լինել, դա բացառված է՝ իսպառ։
Մի խաբեք ոչ մեզ, ոչ էլ ձեզ՝ սուտ հույսերով։ Ադրբեջանցին հասկանում է միայն և միայն ուժի լեզուն, այլ կերպ դուք պարզապես նվիրում եք դրանց հույսեր, որ մենք արդեն պատրաստվենք ազգովի ինքնասպանության։

Հ. Գ. Վերահաստատում եմ մեր դիրքորոշումն առ այն, որ կա անհրաժեշտություն անցկացնել Ազգային ժողովում փակ լսումներ՝ արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից