Search
Close this search box.

Ֆրանսիացին վազքով 418 կիլոմետր Է անցել, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն Nike-ում

Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր Է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը.
նա Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բեզանսոնից սկսել Է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված Է կորպորացիայի ներկայացուցչությունը: Ինն օր անց հաղթահարելով 418 կիլոմետր, նա հասել Է իր նպատակին: Բազմաթիվ ֆրանսիացիներ Էլ Մելյուկի վազքարշավին հետեւել են Twitter-ի նրա Էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով լայքերով:

Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ եւ խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետեւ նկատելիորեն փոխվել Է. հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ եւ ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:

Պարզվել Է, որ նրանք տեղյակ Էին նրա նախաձեռնությանը եւ վազքին ուշադիր հետեւում Էին Համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետեւ մասնակցել Է հարցազրույցի: Սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Ֆրանսիացին այժմ Փարիզից կվազի արդյոք Ամստերդամ, դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: