Search
Close this search box.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա օգոստոսին տասներորդ անգամ պապիկ կդառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա օգոստոսին տասներորդ անգամ պապիկ կդառնա։ Երկրի ղեկավարի որդին՝Էրիկը, եւ նրա կինը՝ Լարան, կրկին փոքրիկի են սպասում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Twitter-ում Թրամփի որդու գրառմանը։

«Լարան եւ ես ուրախությամբ հայտարարում ենք, որ օգոստոսին կհայտնվի մեր ընտանիքի եւս մեկ անդամը։ Լյուկը հիանալի ավագ եղբայր կլինի»,- գրել է Էրիկ Թրամփը։

2017թ․ սեպտեմբերին զույգը փոքրիկ էր ունեցել, որի անունը Էրիկ Լյուկ է։ Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը ութ թոռ ուներ։ Նրանցից հինգը Դոնալդ Թրամփ-կրտսերի երեխաներն են, երեքը՝ Իվանկա Թրամփի։