Search
Close this search box.

Զոհրաբ Եգանյան. Բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ կունենաք

ՀՖՖ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հավատացեք՝ շատ դժվար է խոսել ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տարվող աշխատանքների, ձեռքբերումների ու ծրագրերի մասին, երբ խմբային փուլում պարտություն է կրել Հայաստանի ազգային հավաքականը, մարդիկ (այդ թվում նաև ես) ՀՖՖ–ն մշտապես ընկալել են որպես ազգային թիմի գործունեությունն ապահովող կառույց, ինչն իրականում այդպես չէ, սրա մասին կխոսեմ մոտ ժամանակներս:

Հիմա ասելիքս ըստ էության՝ երբ ասում ենք, որ ֆուտբոլային կյանքը պետք է մարզերում ակտիվացնել, շատերը հասկանում են մեր կողմից կառուցվելիք մարզադաշտերը, ակադեմիաներն ու ստադիոնները, իհարկե դրանք լինելու են, բայց կան այս պահին առկա խնդիրներ, լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, օրինակ՝ կան սիրողական բազմաթիվ թիմեր հանրապետության տարբեր հատվածներում և այդ մարդկանց օգնել է պետք, ինչը և ամենօրյա աշխատանքով անում են ֆեդերացիայի աշխատակիցները:

Հիմա կոնկրետ թվերով՝ 2019թ. առաջին եռամսյակում ՀՖՖ-ի կողմից բաժանվել է 4-րդ և 5-րդ համարների 1060 հատ գնդակ, 855 հատ ձագար, 380 հատ կոն (սրանք մարզումների ժամանակ օգտագործվող անհրաժեշտ պարագաներ են), 170 հատ մարզահագուստ, 210 հատ ժիլետ և այլն:

Հավելեմ, որ վերոնշյալ գույքի 80%-ից ավելին գնացել են մարզեր, ավելի կոնկրետ՝ գյուղական համայնքներ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, դիմումները շատ-շատ են, թե մեր, թե մեծ ու փոքր ֆուտբոլային թիմերում ընդգրկված մարզիչների ու մարզիկների ոգևորությունը մեծ է, ձգտում են նրան, որ ամեն համայնքում ֆուտբոլով զբաղվելու տարրական պայմաններ ստեղծվեն, հնարավորությունը ստեղծելուց հետո բազմաթիվ տաղանդավոր նոր ֆուտբոլիստներ կունենաք»: