Search
Close this search box.

Վարչապետի անվտանգության աշխատողները Սամվել Ալեքսանյանին հանել են Գագիկ Ծառուկյանի կողքից

ԵԿՄ համագումարի ներկա է նաև Սամվել Ալեքսանյանը: Սկզբում Սամվել Ալեքսանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողքին էր նստած, սակայն նրան հորդորեցին հեռանալ, քանի որ վարչապետի անվտանգության աշխատակիցները պետք է նստեին այդտեղ:

Հարցին՝ առաջին անգա՞մ է ոտքի վրա և պատվավոր տեղերում չի նստում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ, առաջին անգամ չէ, և այս ամենն իշխանափոխության հետ կապ չունի: