Search
Close this search box.

Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին արգելափակման մեջ էր մնացել 485 ուղևոր

Մարտի 31-ին, ժամը 12:41-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):