Search
Close this search box.

Բերդավանի մոտ ադրբեջանցիները փորձել են Նախիջևանի օպերացիան իրականացնել

Բերդավանի մոտ ադրբեջանցիները փորձել են Նախիջևանի օպերացիան իրականացնել:

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Գրեթե նույն սցենարով անցած տարի Նախիջևանի հատվածում թշնամու բանակը իր տարածքում նոր դիրքեր էր փորձել կառուցել, հետագայում որպեսզի ներխուժեր նաև միջդիրքային հատված, սակայն հայկական բանակի կանխարգելիչ գործողությունների արդյունքում վերացան նոր դիրքերը ու ադրբեջանցիք դեռ երկար ժամանակ կմոռանան այդ հատվածում նմանատիպ գործողություններ իրականացնելու մասին:

Հիմա Բերդավան գյուղի մերձակայքում թշնամին սկսել էր նմանատիպ գործողություն, այս ընթացքում ևս չէր ենթարկվել հայկական կողմի նախազգուշացումներին, ավելին՝ հենց ադրբեջանական կողմը առաջինն էր կրակ բացել:

Պատասխան կրակով մեր տղերքը թշնամում լռեցրել են ու ինժիներական աշխատանքները կասեցվել են: Թշնամու բանակի զինծառայողները հետ են շպրտվել իրենց հին դիրքեր:

Մերոնք զոհեր ու վիրավորներ չունեն, նույնը չենք կարող վստահ ասել թշնամու համար:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից