Search
Close this search box.

Քանի գողական բարքերը արմատախիլ չեն արվել բանակից, բանակը մնալու ա բանտի անալոգ

Անդրադառնալով Մեղրիի զորամասի դեպքերին, ֆեյսբուքյան օգտատեր Վլադ Հովհաննիսյանը գրում է.

Բազմիցս ասել եմ ու էլի կասեմ. բանակում խնդիրը ոչ թե վատ սնունդն է, ծառայության հետ կապված դժվարությունները, սպաների հետ հարաբերությունները, ռեժիմային կյանքը, կոշտ սապոգները կամ առաջնագծում լինելը, այլ գողական բարքերը:

Բանակը մեր մոտ բանտի անալոգն է, ծառայությունը 2 տարի բանտ նստելու պես բան ա Հայաստանում, որովհետև էնտեղ ժամկետայինների մեջ լրիվ նույն բարքերն են. նայող, յախշի, գումար հավաքել, ուբորկա, ուգլավոյ քնող, ղումար, անցյալում՝ զուգարան մաքրել և այլ նման բաներ, բարքեր ու հասկացություններ, որոնք բնորոշ են բանտին ու բանակ են տեղափոխվել բանտից: Սա իհարեկ իր պատմությունն ու պատճառները ունի, երբ պատերազմից հետո բանակը համալրվեց կռված կիսաքրեկաան ու քրեական դեմքերով, որոնք էլ իրենց հետ ներմուծեցին այդ բարքերը ու արմատավորեցին դրանք, բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ:

Մյուս խնդիրը սպաներն են, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նույն գողական բարքերի կրողները: Իմ դիվիզիոնի հրամանատարը՝ զինվորի հետ “բազառ” անելուց պահանջում էր, որ իրեն կոչումով չդիմեն, այլ անունով, ու ասում էր, որ պետք լինի, “կգնա ֆոռմեն կհանի կգա կխոսա”: Էշի գլուխ էր, կիսասպա, կիսագողական մի խառնուրդ, ու չէիր հասկանում թե դրա մոտ գողականը որտեղ ա ավարտվում, որտեղ ա սկսում սպան, չնայած լավ հրետանավոր էր:

Սպաների մեջ էլ կան գողական բարքերի կրողներ, շատերի մոտ դա արմատավորված ա Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայից, որովհետև էնտեղ էլ են նույն բարքերը: Ու որ ամենավատն ա, սպաները միշտ համագործակցել են ու հիմա էլ կարծում եմ համագործակցում են ժամկետայինների շրջանում “նայողների” հետ, ովքեր կարող են սպայի փոխարեն զորքին “ծառայացնեն”, իսկ սպան հանգիստ զբաղվի իր գործերով:

Մեր զորամասում հերթապահ սպաներից շատերը հրահանգավորում էին “նայողներին”, ոչ թե սերժատներին ու հանգիստ խղճով մտնում իրենց սենյակ, վստահ, որ ամեն ինչ լավ ա լինելու: Իհարկե նայողը դրա դիմաց որոշակի արտոնություններ էր ստանում: Սա իհարկե դրդում էր շարքայիններին ընդօրինակել այդ բարքերը ու դառնալ նայող, որովհետև դա խոստանում էր հեշտ ծառայություն:

Զինվորաական կանոնադրությունը կողքից թուղթ էր, որ անգիր սովորում էինք՝ սպաների հարցերին պատասխանալեւ համար, բայց միջանձնային ու ծառայողական հարաբերությունները կարգավորվում էին ու հիմա էլ կարծում եմ կարգավորվում են ոչ թե Կանոնադրությամբ, այլ գողական բարքերով ու չգրված կանոնների կոդեքսով:

Քանի էս գողական բարքերը արմատախիլ չեն արվել բանակից, քանի դրանց կրողն ա ոչ միայն շարքային կազմը, այլ նաև մեծ տոկոս կազմող սպաներ, քանի նմանները միմյանց հետ փոխշահավետ ձևով համագործակցում են, մեկը մյուսին “պահելով”, բանակում բան չի փոխվելու, բանակը մնալու ա բանտի անալոգ, ու մենք բոլորս գնալու ենք 2 տարի նստենք (ծառայենք) գանք:

Մեղրիի դեպքը ամբողջությամբ դրա արդյունքն ա: Ես որ կարդում էի, իմ մոտ էնպիսի տպավորություն էր, որ ես էդ ամենի մասնակիցն եմ եղել՝ էնքան ծանոթ էր ամեն ինչ:

Վլադ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից